Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։