Թուրքիան Ֆրանսիային որակավորում է իբրև «ավազակային» պետություն

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարություն է արել, որում Ֆրանսիային որակել է որպես «ավազակային» պետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, ԹԱՄԺ նախագահ Շենթոփը, նոյեմբերի 7-ին անդրադառնալով Ֆրանսիայում 4 անչափահասի ձերբակալությանը, ասել է. «Սա պետության ձեռքով արված ավազակություն է: Արդեն երկար ժամանակ է, ինչ Ֆրանսիայում բոլոր մուսուլմաններին անհանգստացնող զարգացումներ են տեղի ունենում: Սրա պատասխանը, անպայման պետք է տրվի օրենքի սահմաններում»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։