Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին

Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին
Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին

Սեդրակ Քոչարյանը դատական հայց կներկայացնի Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ իր անմեղության կանխավարկածը խախտելու պատճառով։ Այս մասին Factor․am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Մի քանի օր անց  Սեդրակ Քոչարյանի փաստաբանները դատական հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ»,- ասաց Սողոմոնյանը։

Ավելի վաղ Սեդրակ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ իր դեմ մեղադրանք է առաջադրվել։

«Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխանում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել>,-նշել էր նա: