«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի չէ՞». Վարչապետը՝ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարություն՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը գնալիս հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երիտասարդները վարչապետին ներկայացրին իրենց տեսակետը, նշելով, որ «նախարարը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասաց վարչապետը:

Նստացույց իրականացնողները նշեցին նաև, որ նախարարը խուսափում է լսել իր ընդդիմախոսներին: «Ես երաշխավորում եմ, որ, եթե լսելու խնդիր կա, կուղղվի, բայց ես եկել եմ և հիմա ձեզ լսում եմ»,- նշեց Փաշինյանը: