«Հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս». Նիկոլ Փաշինյան

«Հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս». Նիկոլ Փաշինյան
«Հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության նոր տվյալները՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:

2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:

Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում:

Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ:

Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում »,- գրել է Փաշինյանը: