Ապարանի Քուչակ գյուղում Իջևանի անտառներից հատված փայտ են հայտնաբերել

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Քուչակ գյուղում ստուգել և բաժին բերման են ենթարկել «Զիլ» և «ՖԱՎ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը բեռնված է եղել 5, մյուսը՝ 17 խմ փայտանյութով:

Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մի բնակչի, որն այն ձեռք է բերել Իջևանի անտառներից:

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին: Քննությունը շարունակվում է:

Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից։