Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Դիմավորենք թռչուններին» մրցույթը

Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Դիմավորենք թռչուններին» մրցույթը
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Դիմավորենք թռչուններին» մրցույթը

Ապրիլի 1-ին Թռչունների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու «Դիմավորենք թռչուններին» մրցույթը` հանրակրթական դպրոցների աշակերտների համար:

Թռչնաբների պատրաստման և թռչունների մասին պատմող հեքիաթների երկու թեմատիկ մրցույթները հնարավորություն կտան ոչ միայն մասնակցելու գունեղ և հետաքրքիր տոն-միջոցառմանը, այլև ճանաչողական բնույթ կկրեն` մասնակիցներին հնարավորություն տալով խորացնել գիտելիքները թռչնատեսակների, նրանց կազմվածքի և վարքագծի, կենսապայմանների և սովորությունների մասին:

Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ խմբով:

Մրցույթներն անցկացվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՍՏ-ի հետ համատեղ:

Այստեղ կարելի է ներբեռնել մրցույթների պայմանները մանրամասն ներկայցնող փաստաթուղթը, մասնակցության հայտի ձևը և Կենդանաբանական այգում բնադրող թռչունների մասին հակիրճ տեղեկություններ:

© Medialab.am