«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհին

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան,ով հաղթել է The Voice հեռուստանախագծում:

Այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը:

Իրու Խեչանովան 22 տարեկան է: Նա ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երաժշտական կոմպոզիցիայի բաժինը: Բեմական գործունեությունը սկսել է 9 տարեկանից: 

Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։

Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Հելեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին: