Փոխվարչապետը վստահեցնում է, որ Ֆիրդուսի նախագիծը առաջ կտարվի՝ բոլորի շահերը հաշվի առնելով

Ֆիրդուսի  թաղամասի կառուցապատման հարցը միակողմանի չէ, միակ ճանապարհը, որ մնում է պետությունը՝  բոլորի շահերը հաշվի առնելով, եղած նախագիծն առաջ տանելն է: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Սարգիս Խանդանյանի հարցին:

Նա նախ հիշեցրեց, որ Ֆիրդուսի ծրագրի գործընթացը փաստացի սկսվել է 2007-2008 թթ-ին: Այդ տարածքը ճանաչել է գերակա շահ, և 2015-ին արդեն իսկ մշակվել է կառուցապատման հայեցակարգ: Կան ներդրողները, որոնք օտարումների համար ներդրել են մոտ 70 մլն դոլարին համարժեք գումար, և նրանց շահերից է բխում, որ գործընթացը հնարավորինս արագ լինի: Ավինյանի խոսքով՝ եղել են ձգձգումներ, սակայն եռակողմ հանդիպման արդյունքում տրվել է հնարավորություն, որ այս գումարների փոխանցումն արագ տեղի ունենա, մարդկանց խնդիրներն արագ լուծվեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։