Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 30 տոկոսով

Կառավարության առաջարկած նպաստավոր պայմանների արդյունքում վերջին 3 տարում ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 30 տոկոսով՝ մոտ 340 հեկտար։ Աջակցության գործիքները բոլորի համար են՝ փոքր ջերմատուն հիմնելու դեպքում անտոկոս վարկ, միջինի պարագայում ծախսի փոխհատուցում, իսկ եթե մեծ ջերմատուն է կառուցվել, լիզինգի առաջարկն է գործում։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։