ԱԻ նախարարը հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության հետ:

Նախարարը ծանոթացել է վարչության ընթացիկ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:

ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ նախարար Ցոլակյանի այսօրինակ հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։