Քաղաքացու երեք դիմումներն էլ մերժվեցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստի ժամանակ մերժեց ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից արձանագրված ընտրական խախտումների վերաբերյալ վարչական վարույթ սահմանելու մասին 3 դիմումները:
Թորոսյանը հայտնել էր, որ 2012 թվականի մարտի 22-ին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը քարոզչություն է իրականացրել իր կուսակցության օգտին, որի համար պատասխանատվության չի ենթարկվել:
Թորոսյանը համոզված է եղել, որ խախտվել իր՝ որպես ՀՀ քաղաքացու հավասար ընտրական իրավունքը:
ԿԸՀ-ն մերժել է նաեւ նույն քաղաքացու եւս երկու դիմում, որոնցով նա հայտարարել էր, որ խախտումներ է արձանագրել Հանրային Հեռուստաընկերություն եւ Հարնային ռադիոյի կողմից:
ԿԸՀ որոշումը ենթակա է բողոքարկման 3 օրյա ժամկետում:
© Medialab.am