Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․15 հա տարածքում բռնկված հրդեհները

Հեղինակ MediaLab

Օգոստոսի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 400 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 800 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Դարակերտ գյուղում՝ 5000 քմ, Արևաբույր գյուղում՝ 300 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․15 հա:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։