Վրաստանում այսօր կորոնավիրուսի ավելի քան 4500 նոր դեպք է գրանցվել․ Aliq.ge

Դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4570 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 178 953 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3045 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 148 332 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 1657:

Ավելին՝ Aliq.ge-ում