Մանե Թանդիլյանը և Անդրեյ Զիմբատովը քննարկել են Արցախի քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր

Այսօր Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Անդրեյ Զիմբատովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել հետպատերազմյան շրջանում սոցիալական ապահովության պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։

Երկուստեք կարևորվել է ոլորտում հետագա հաջողությունների գրանցման համար խաղաղության և անվտանգության պահպանման երաշխիքների անվերապահ կիրառումն ու անառարկելիությունը։