Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 11 749 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 11 749-ով՝ մինչեւ 4 200 902: Փետրվարի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արդեն երկրորդ օրն անընդմեջ երկրում հայտնաբերում են 12 հազարից պակաս վարակվածներ: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,3 տոկոս: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 383-ով՝ մեկ օր առաջվա 417-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 84 430 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) կազմել Է 2,01 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 12 218-ով՝ մինչեւ 3 751 562: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, աճել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 89,3 տոկոսը: Ներկայումս Ռուսասատանում հիվանդ Է 364 910 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: