Կորոնավիրուսով վարակված Քարվաճառի բնակիչն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Քարվաճառի քաղաքացի Ալբերտ Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից:

Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները: