ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 18-19-ը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այս այցին նախորդել է 2023թ. հուլիսին նախարար Միրզոյանի մասնակցությունը Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ անվտանգային հարցերով համաժողովին, ինչպես նաև նույն տարվա փետրվարին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցը Հայաստան: