Հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 15-ին Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը։

Օրակարգում ««Զենքի մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » և ««Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարց էր։Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը։

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում օրինապահ քաղաքացիների համար կապահովվի զենք ձեռք բերելու մատչելիություն, իսկ կարգազանց քաղաքացիների համար կնախատեսվեն լրացուցիչ սահմանափակումներ։

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց օրենքների նախագծերի փաթեթին, և այն կներկայացվի արտահերթ նիստի քննարկմանը։

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։