Հափշտակել էր կնոջ պայուսակն ու դրամապանակը, որից հետո փորձել է մուտք գործել բնակարան

Օգոստոսի 20-ին` ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամպանակը, որի մեջ 62000 դրամ կար:

Ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանությունից, քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։

Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հափշտակվածը մասամբ հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն։