Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի կազմակերպած` Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված առցանց միջոցառմանը:Անահիտ Ավանեսյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, սիրով ողջունում եմ բոլորիդ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հոգեկան առողջության ոլորտի կարևորությունը հանրային առողջության համատեքստում հիմնականում անտեսվել է, և, հետևաբար, բազմաթիվ քաղաքականություն մշակողներ և հանրային առողջապահության մասնագետներ իրենց ուշադրության կենտրոնում չեն պահել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևորությունը։ Այժմ եկել է ժամանակը արձանագրելու, որ տարածաշրջանի համար` ընդհանրապես, և Հայաստանի համար` հատկապես, կարևոր է անդրադառնալ հոգեկան առողջության խնդիրներին, որոնք հաճախ մեր բնակչության կյանքի որակի անկման և հաշմանդամության հիմնական պատճառն են:Հոգեկան առողջությունը առավել կենսական նշանակություն է ձեռք բերում, երբ մարդիկ բախվում են արտակարգ իրավիճակների, ինչպիսիք են` COVID-19 համավարակը կամ զինված հակամարտությունները:2020 թ. սեպտեմբերին սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով մենք ունեցանք զգալի թվով տեղահանված բնակչություն, զոհեր և վիրավորներ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների շրջանում: Այս ամենը, հիրավի, չէր կարող սթրեսի բարձր մակարդակ չառաջացնել բնակչության շրջանում: Այս ամենը զուգորդվում է COVID-19 -ով վարակման և մահացության դեպքերի հետ: Արտակարգ իրավիճակը լարվածության բարձր մակարդակ ավելացրեց հասարակության լայն շերտերի, այդ թվում` բուժաշխատողների վրա՝ մեծացնելով վերջիններիս հոգեսոցիալական աջակցության կարիքը և պատերազմից տուժած համայնքների բնակչության տոկունության բարձրացման անհրաժեշտությունը:Գլոբալ առումով, հակամարտությունների հետևանքով տուժած տարածաշրջաններում հոգեկան առողջության խնդիրներն առավել ցայտուն են տարածված, քան կարող ենք պատկերացնել: Յուրաքանչյուր հինգերորդ մարդն ապրում է հոգեկան առողջության որևէ խնդրով ՝ թեթև դեպրեսիայից կամ տագնապային խանգարումից մինչև փսիխոզ: Ավելին, 10-ից մեկն ապրում է հոգեկան առողջության միջին կամ ծանր աստիճանի հոգեկան խնդրով. նրանք բոլորը բուժման և խնամքի կարիք ունեն: Հոգեկան առողջության անկայուն վիճակը հաճախ խաթարում է մարդու աշխատունակությունը, ուստի հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը ոչ միայն հոգեկան առողջության բարելավմանն է ուղղված, այլև այն կարող է մարդու համար գոյատևման խնդիր լինել: Այս տարի առիթ ունեցա ելույթներով հանդես գալու մի շարք բարձրաստիճան հանդիպումների, մասնավորապես` • Աթենքում կայացած բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին,• ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 71-րդ նստաշրջանին,• Բելգիայում կայացած Բելգիայի Թագավորության Ն. Մ. Թագուհի Մաթիլդի մասնակցությամբ Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին։ Բոլոր հիշյալ հանդիպումներն առիթ ընձեռեցին ապացուցելու մեր շահագրգռվածությունը հոգեկան առողջության ոլորտի խնդիրները վեր հանելու, դրանց համապատասխան լուծում տալու հարցում` դասելով հոգեկան առողջությունը երկրի առողջապահական ոլորտի առաջնահերթությունների շարքին:Այս կապակցությամբ ցանկանում եմ հայտնել նաև իմ պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի հոգեկան առողջության կոալիցիայի ստեղծմանը և նախագահելու այն։Կարծում եմ, այսօրվա գիտաժողովը նաև լավ հարթակ կծառայի ճգնաժամային արձագանքումից զարգացման ուղին բռնելու և վերջինիս անկյունաքարերը հենց այսօր միասին դնելու համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել գիտաժողովի մասնակից ազգային և միջազգային կազմակերպություններին երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում մեր քաղաքացու կողքին լինելու և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու համար»։
11.10.2021
Յուրաքանչյուր հինգերորդ մարդն ապրում է հոգեկան առողջության որևէ խնդրով ՝ թեթև դեպրեսիայից կամ տագնապային խանգարումից մինչև փսիխոզ․ Ավանեսյան
նմանատիպ նորություններ
- 23.04.2024
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
- 23.04.2024
Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը
- 23.04.2024
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
- 23.04.2024
Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի
- 23.04.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
- 23.04.2024
Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև
- 23.04.2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
- 23.04.2024
Ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները»․ Էրդողանը՝ Հայաստանին. «Ազատություն»
- 23.04.2024
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
- 23.04.2024
Այս տարի արձանագրվել է 12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների. Factor
- 23.04.2024
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
- 23.04.2024
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
- 23.04.2024
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ
- 23.04.2024
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը
- 23.04.2024
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ
- 23.04.2024
ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
- 23.04.2024
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
- 22.04.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով
- 22.04.2024
Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ
- 22.04.2024
Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
այլ նորություններ
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 24.01.2019
Երեւանում կկառուցվի մետրոյի 2 կայարան եւ ճոպանուղի
- 11.11.2021
Արցախի ՀԷԿ-երի կորուստն ու ծանր ֆինանսական հարվածը Հայաստանի համար․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»
- 20.11.2012
Լծակներ իշխանություններին`բողոքի ցույցերը վերացնելու համար. Ադրբեջանում այսուհետ կպատժեն խոշոր տուգանքներով
- 08.12.2022
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ
- 21.01.2020
Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
- 28.05.2021
Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
- 10.10.2010
Մարդու իրավունքների վայրագ խախտում. գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահը` մեղադրանքների թիրախ
- 14.10.2021
ՊԵԿ-ում կադրային ջարդ չի իրականացվում. Բադասյան
- 02.10.2021
«Այս ցուցանիշը մենք ապահովել ենք դեռևս մեկ ամիս առաջ». ԵՊԲՀ բժշկական հաստատությունների անձնակազմի 80 տոկոսը պատվաստված է
- 15.12.2010
2010-ի լավագույն մարզիկներն ըստ Հայաստանի մարզական լրագրողների
- 21.02.2015
ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա (Տեսանյութ)
- 10.02.2023
Այս բարդ ժամանակներում պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների. ՀՀ նախագահը՝ վարչապետի հետ հանդիպմանը