«Հանցագործները պիտի պատասխան տան մեր վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար». Արթուր Սաքունց

«Հանցագործները պիտի պատասխան տան մեր վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար». Արթուր Սաքունց
«Հանցագործները պիտի պատասխան տան մեր վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար». Արթուր Սաքունց

Այսօր երեկոյան ժամը 21:00-ին ի հիշատակ Վահե Ավետյանի կազմակերպված մոմավառության մասնակցության կոչ է արել հայտնի իրավապաշտան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Իմ բոլոր ընկերներին, համախոհներին չսիրողներին ատողներին, բարեկամներին, անծանոթներին և մտերիմերին կոչ եմ անում. ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵԼ ՀԱՆՑԱՔԱՐՈՒՄ/հարսնաքար ռեստորանում/ այսօր ժամը 21:00-ին -մոմավառության ի հիշատակ այդտեղ սպանված ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ…»,-գրել է իրավապաշտպանը:
Այս հանցագործությունը կատարողները, հովանավորողները պետք է և դատարանում, և հասարակության առջև պատասխանատվություն կրեն, մեր բոլորիս վրա թքելու, մեզ սպանելու, մեր մեջի մարդուն ոչնչացնելու համար… մենք կանք, մենք ապրում ենք, մենք արժանապատիվ ենք, մենք դատապարտում ենք… տեռորը, բռնությունը չի հաղթի, չի անցնի, չի իշխի…»:
Հիշեցնենք, որ Բժիշկ Վահե Ավետյանի մահը ցասումի հասարակական ալիք է բարձրացրել. սոցիալական ցանցերը ողողված են «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի եւ մեղավորներին պատժելու, անտարբերությունից պայքարի դուրս գալու կոչերով:

Վահե Ավետյանը հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից:

12 օր մահվան ու կյանքի խաչմերուկում պայքարելուց հետո, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ի երեկոյան:

Դաժան ծեծի հետեւանքով, 33-ամյա Ավետյանի ուղեղում առաջացել էր հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել էր գանգուղեղի վիրահատության: Երկրորդ վիրահատությունն էլ ոչինչ չի փոխել:

Գործի կապակցությամբ ձերբակալվել էին 7 հոգի՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող:

© Medialab.am