Առանց խուճապի, հանգիստ պրոցեսը առաջ տարեք՝ բոլորն էլ գալու են պատվաստվեն․ Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատվաստման ցուցանիշը ոչ թե 12 այլ 30 տոկոս է: Չկա ոչ մի ողջամիտ տրամաբանություն՝ պնդելու, որ առաջին դեղաչափը ստացած մարդը երկրորդից կհրաժարվի, եթե իհարկե «չիպերը», «չբերությունը», «մասսոնները» երկրորդ դեղարափի մեջ չեն թաքցված:

Ես հասկանում եմ, որ 12 տոկոսը ավելի հարմար ցուցանիշ է, որովհետև թույլ է տալիս ստատուս գրել, որ «էս ժողովուրդը անգրագետ ա ու մենք պիտի կրթենք նրան», բայց այդ ցուցանիշը իրականում մի 3 անգամ ավելի մեծ է ու շուտով, երբ գա երկրորդ դեղաչափի ժամանակը, կտրուկ կավելանա ամբողջովին պատվաստվածների թիվը:

Ես հասկանում եմ, որ մարդիկ են մահանում, բայց դուք էլ հասկացեք, որ ամեն կողմից խաբված ու ոչ մի բանի չվստահող ժողովուրդը տենց հեշտ չի գնում նոր բաներին ընդառաջ: Էնպես որ առանց խուճապի հանգիստ պրոցեսը առաջ տարեք՝ բոլորն էլ գալու են պատվաստվեն:

Ի դեպ. էդ տոկոսները որ տալիս են՝ իրականում գոյություն չունեցող 3,000,000 բնակչի հաշվարկով են տալիս»: