Երեք եղբայրները տուն տարան նորածին երեք քույրերին

Այսօր Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն տարան նորածին երեք քույրերին:

ԲԿ-ից հայտնում են, որ եռյակը ծնվել է կեսարյան հատումով՝ բնականոն առաջացած հղիությամբ:

Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որը արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին