Պաշտոնական Բաքուն հայտարարում է «Զանգեզուրի միջանցքում» անցակետերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրովը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Ադրբեջանի կառավարությունն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Պետական մաքսային ծառայությունը ևս մասնակցում է այդ աշխատանքներին։ Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի [ստեղծման] ուղղությամբ», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։