Իրանում ՀՀ-ի դեսպանության պատասխանը՝ քաղաքացիների կողմից արված հարցադրումներին

«Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:

Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն»,- այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/armembiran/posts/3868767926481641?xts%5B0%5D=68.ARC7Eh1bW9V9LtG6thCM3ZEKYhgkIpvYqANbBomiJ4vFYflCvcWnY47ZmhEPhdDmIk_bu9lxsyvd-3tR8190FB2C5nlWqVhHo5F3elts979dq1QRVn7tThMuD4cQkItUY5-KG5h06VUJ-zV20EdYg7fWBj48dIWn8dR-7if7c9AdR7HJkFcSkZItF08irqS9voX9BHkuQMMU8nBwrE7ZsHgd_tF2sV_bV3zuTvefFtKYxOmr1CPyw536-PvAOMkoEPqV2x3p94rUXoUywZTyckLNIZe7xte46_tvzcMb_XFfopG-FB2Xv-H0Q2UZGcjjCNUJUJsEooxK0EZxhTU0mQ&tn=-R