Մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը

Մարտի 14-ին՝ Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։

Այս մասին տեղեկացնում են Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենից:

«Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»: