ՌԴ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չեն փոխվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգման պայմանները

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգման հարցը նախկինի պես կախված Է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրությունից, ինչպես նաեւ Վրաստանի կողմից երկրի տարածքում ռուսաստանցիների անվտանգության ապահովման համար պայմանների կատարումից: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է ավիահաղորդակցության վերականգնմանը, ապա բացի հայտնի սահմանափակումներից, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ, նախկինի պես գործում Է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 287 հրամանագիրը «Հանցավոր եւ այլ հակազդումներից Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման առանձին միջոցների մասին», որոնք սահմանվել են 2019 թվականի ամռանը վրացի արմատականների սադրանքների պատճառով: Սույն հրամանագրի վերացման պայմանները բազմիցս հնչեցվել են ռուսաստանցի պաշտոնատար անձանց կողմից»,- նշել Է ՌԴ-ի փոխարտգործնախարարը:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով Ռուսաստանի ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան: Հենց այդ օրվանից ուժի մեջ Է մտել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության որոշումը Ռուսաստան Վրաստանի ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին: Ռուսաստանի իշխանություններն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում մի քանի հազար մարդ հակառուսական հանրահավաք Էր կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ: Զանգվածային ակցիայի համար առիթ Է ծառայել Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի եւ Ռուսաստանից Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի մյուս պատվիրակների մասնակցությունը, որն ընդունող կողմը կազմակերպել Էր Վարստանի խորհրդարանի շենքում: