Մեկնարկել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ

Մեկնարկել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ
Մեկնարկել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ

Մեկնարկել է վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք»  հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ։

«Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ»,-նշված է «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ: