Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ գումարեց։

Քննարկվեցին եւ հաստատվեցին  Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»,   Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Այդ մասին հայտնում են ԱԺ կայքից։