Պետք է ստեղծել մարդու համար վտանգավոր վիրուսների ուսումնասիրության գիտական լաբորատորիա․ Վիրուսաբան

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեր կառավարությունը որոշել է 150 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ՝ հաղթահարելու համար ճգնաժամը։ Հուսով եմ, որ այս գումարի մի փոքր մասը հնարավոր կլինի ուղղել գիտական նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կարևոր են պետության անվտանգության և մրցունակության ապահովման տեսանկյունից։

Օրինակ, ստեղծել մարդու համար վտանգավոր վիրուսների ուսումնասիրության գիտական լաբորատորիա (հիշեցնեմ՝ Հայաստանում չկա մարդու վիրուսներով զբաղվող մասնագիտական գոնե մեկ լաբորատորիա)։

1980-ական թվականներին Չինաստանը Համաշխարհային բանկից վերցրած 86մլն դոլար վարկով բացեց 75 հատ ազգային հետազոտական լաբորատորիա բոլոր այն ոլորտներում, որոնք կարևոր էին Չինաստանի անվտանգության և զարգացման համար։ Այսօր այդ լաբորատորիաների թիվը 400 է, և բոլորի ֆինանսավորումն իրականացվում է բյուջետային հատուկ հատկացումով։ Օրինակ վերցնենք Չինաստանից»։