Նոր Հաճնում 5 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի քննության հանձնաժողով է ստեղծվել

Նոր Հաճնում 5 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի քննության հանձնաժողով է ստեղծվել
Նոր Հաճնում 5 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի քննության հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հետևյալ որոշումը.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝

1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին»:

Հիշեցնենք, որ Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացել էին 77-ամյա տատն ու իր 4 թոռները: