Կիպրոսը մեղմացնում է օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները

Կիպրոսը ապրիլի 18-ից կմեղմացնի երկիր մուտքի կանոններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր կանոնների համաձայն՝ հաշվի չի առնվելու երկրի դասակարգումը՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի, և այդ տվյալների հիման վրա զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումներ չեն դրվելու:

 Զբոսաշրջիկներից նաև այլևս չեն պահանջի լրացնել հատուկ CyprusFlightPass ձևաթուղթ՝ Լառնակա և Պաֆոս թռչելուց առաջ:

Չեղարկվել է նաև ճանապարհորդությունից առաջ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը՝ պատվաստված և ապաքինված օտարերկրացի ճանապարհորդների համար: Մուտքի համար անհրաժեշտ կլինի միայն իմունիզացիայի կամ ապաքինումը հաստատող վկայական։