Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօրվանից թողնում է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

«Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Մայիլյանը: