Պուտինը հետխորհրդային տարածքը արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է համարում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկելու աշխարհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կխոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին, շեշտը դնելով հետխորհրդային տարածքի վրա` հաշվի առնելով, որ այնտեղ մեր հարևաններն են, մեր դաշնակիցները: Որպես կանոն, մեր շահերը՝ թե տնտեսական և թե քաղաքական, շատ առումներով համընկնում են: Անկասկած, դա մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից  մեկն է», – ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: