ՀՀ ՄԻՊ-ն ու Ռուբեն Կարանզան անդրադարձել են դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին

Հուլիսի 22-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։

Հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքին, այդ թվում նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և դրանից բխող ԳԾ-ի շրջանակներում նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը և կենսագործմանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրմանն ուղղված ձևաչափերին առնչվող հարցերում։