Երևանի քաղաքապետ Հայ Մարությանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ շարունակում է պայքարել Մաշտոցի պուրակի համար:
«Գաղտնիք չէ, որ բոլորս, ես էլ ակտիվ կերպով Մաշտոցի պուրակի համար պայքարել ենք, պայքարել եմ, և մինչև հիմա էլ պայքարում եմ՝ քաղաքապետ եղած ժամանակ: Եվ պայքարում եմ ամեն պուրակի համար:
Բայց ամենակարևորը, որ էն ժամանակ մենք ունեցել ենք հաղթանակ, և այդ հաղթանակները ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում և ամրագրում եմ:
Դուք գիտեք շատ լավ, որ այն տաղավարները, որ պետք է կառուցվեին հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցինք, որ պարոն Մարգարյանը թույլ տա էդ ամեն ինչը կառուցվի, և ունեցանք Մաշտոցի պուրակ:
Բայց այնտեղ կա մի սրճարան, որը ուներ 277քմ՝ որպես կադաստրում գրանցված սեփականություն, դա անձեռնմխելի է, և 17քմ՝ որպես կադաստրում էլի գրանցված սեփականություն՝ որպես տեղավար, և դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչինչ չենք կարող անել: Այդ խնդիրը մենք ունենք նաև Օպերայում:
Բացի դրանից 2018թ.-ին մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 380քմ վարձակալությունը դառնում է 1048քմ վարձակալություն, և այդ վարձակալությունը ֆիքսում է իր էդ 277 քմ սեփականությունը, էդ վարձակալության կողմի մեջ ֆիքսում է 17քմ իր սեփականությունը՝ արդեն որպես սեփական գույք՝ այդ տարածքում որպես տաղավար, և այդ վարձակալությունը մինչև 2048 թ.-ի դեկտեմբեր է այդ որոշմամբ:
Երբ լինում է հեղափոխությունը, գալիս է քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ այս բաները դուրս է գալիս»,- նշեց Հայկ Մարությանը:
04.08.2020