«Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում». Տեսանյութ

Համացանցում տարածվում են տեղեկություններ, որ Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում են։

Չնայած տարածվող տեղեկատվությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում տարածեց։

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է գրառման մեջ: