Քաղաքացուն վրաերթի ենթարկած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Կոտայքի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 58-ամյա տղամարդը և հայտնել, որ հուլիսի 26-ին իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել քաղաքացուն։

Քննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։