Ձևավորվել է աշխատանքային խումբ՝ «Ձորակ» կենտրոնում հայտնաբերված խախտումներն ուսումնասիրելու համար

Ձևավորվել է աշխատանքային խումբ՝ «Ձորակ» կենտրոնում հայտնաբերված խախտումներն ուսումնասիրելու համար
Ձևավորվել է աշխատանքային խումբ՝ «Ձորակ» կենտրոնում հայտնաբերված խախտումներն ուսումնասիրելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար ձևավորվել է աշխատանքային խումբ։

Աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։

Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները և կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։

Նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի և մշտադիտարկման համար։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։