Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 5-ին, ժամը 23։29-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 126-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1982 թ.) և «Mercedes-Benz Vito» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Վ․-ն (ծնված 1979 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: