Դեկտեմբերի 29-ից կսկսվի սոցիալական աջակցության գումարների վճարումը

ՀՀ կառավարությունը ս․թ․ դեկտեմբերի 23-ի նիստում հաստատել է 250.000 դրամ և 300.000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերով գումարների վճարման նոր ժամկետ՝ 2022 թվականի հունվարի 31։

Ըստ այդմ՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից վերսկսվելու է այն շահառուների աջակցության գումարների վճարումը, ովքեր ներառված էին վճարման ցուցակներում և ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն։

Այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը։ Ս․թ․ դեկտեմբերի 29-ից սկսվելու է 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության՝ դեկտեմբեր ամիսը ներառյալ, գումարների վճարումը։