Քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առողջական խնդրով պայմանավորված` դիմակ չկրելու պատճառ, ինչը նշված է եղել զինգրքույկում․ Պարզաբանում

ՀՀ ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժներից մեկում երևում էր առանց դիմակի մի քաղաքացի, որին ոստիկանները կանգնեցնում են, նա ցույց է տալիս ինչ-որ փաստաթուղթ և հեռանում:

Պարզաբանում ենք, որ քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առողջական խնդրով պայմանավորված` դիմակ չկրելու պատճառ, ինչը նշված է եղել զինգրքույկում»։