Օրհնված խաչեր կբաժանվեն վարորդներին

Օրհնված խաչեր կբաժանվեն վարորդներին
Օրհնված խաչեր կբաժանվեն վարորդներին

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը։

Երիտասարդները նախ կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում (Րաֆֆու փողոց), երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Խաչի քարոզը արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երևանում, որն իրականացվում է Հայ Եկեղեցու՝ Խաչին նվիրված տոների ժամանակ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին