ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Կրկին արտաքին քաղաքականության մասին, այն որ ամեն օր բղավում են, թե տապալել ենք։
📌 Երեկ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։
🔺 Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին», «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։
🔺 Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։
❗❗Սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ո’չ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։
❗❗❗ Այսպիսով, վերջին երեք օրերի ընթացքում հրապարակվեց Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի ուղերձը, որում առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է #ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։
❗❗❗ Հրապարակվեց Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսի եւ Իգոր Կռուլկոյի նամակը ուղղված Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին, որով ի թիվս այլ հարցերի, վերահաստատում են աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին` շեշտելով, որ դրանք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան։
❗❗❗ Եվ, վերջապես, ընդունվեց Եվրախորհրդարանի առաջարկների հիմնարար փաստաթուղթը, որով հստակ տեսնում ենք, որ Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, ինչպես ամեն օր գուժում են որոշ քաղաքական գործիչ-փորձագետներ։