ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Անն Լինդեի թվիթերյան գրառումից։

«Հիանալի հանդիպում իմ գործընկեր Հելգա Շմիդտի հետ։ Շատ կարևոր թեմաներ էին հանդիպման օրակարգում՝ ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և այլ անվտանգային մարտահրավերներ»,- գրել է Լինդեն։

Աղբյուր՝ Factor.am