«Որքան լավ լեզուն գիտես այնքան մարդ ես քեզ զգում…». «Ալամեզոն» Բլոգ

«Որքան լավ  լեզուն գիտես այնքան մարդ ես քեզ զգում...». «Ալամեզոն» Բլոգ
«Որքան լավ լեզուն գիտես այնքան մարդ ես քեզ զգում…». «Ալամեզոն» Բլոգ

Դեռ մեկ- երկու շաբաթ  էր Ֆրանսիայում էի: Ինձ և մի քանի հայերի ուղարկեցին կազմակերպության գրասենյակ ` որոշ թղթերի հետևից: Հինգ հոգուց միայն ես գիտեի օտար լեզու, այն էլ անգլերեն, վստահ գլխավորեցի խումբը: Երբ հասանք տեղ, արդեն կեսօր էր:

Մեզ` հայերիս ոչինչ չասող այդ ժամը կարևոր է ֆրանսիացիների համար, ոքեր պարտադիր գնում էին ճաշելու: Հենց դռան վրան «բռնեցինք» մի աշխատողի.

– Մեզ հասցեի թուղթ է անհրաժեշտ…,- անգլերենով սկսեցի երկար բարակ բացատրել ես:

Կինը, որ շտապում էր, ֆրանսերեն արագ- արագ խոսում էր, նույնքան էլ արագ քայլում: Մոտավորապես հասկացա, որ մերժում է..

-Բայց մեզ շատ է անհրաժեշտ,- շարունակեցի ես անգլերեն ` հետևից վազելով:

Տիկինը կտրուկ կանգնեց, շրջվեց.

-Դուք ո՞ր երկրում եք, – հարցրեց ինձ անգլերեն

-Ֆրանսիա՞, -չհասկացա հարցը ես:

– Այո, և այստեղ  խոսում են ֆրանսերեն,-շպրտեց երեսիս նա,  թեքվեց և արագ հեռացավ:

-Ռասիստ են է ռասիստ,- կողքիս կանգնած աղջիկը էմիգրանտների սիրած արտահայտությունը արեց:

Անկեղծ ասած, ինձ համար պահվածքը վիրավորական չէր: Ընդհակառակը, այդ խոսքերն ինձ համար խթան հանդիսացան, որ ես սկսեմ սովորել այն լեզուն, որտեղ բախտի բերմամաբ հայտնվել էի: Այդ օրից էլ սկսած ժամանակիս մեծ մասը անցում էր Ստրասբուրգի մեծ մեդիատեկում և գրադարանում: Փորձում էի սերտել լեզուն, 6 ամիս հետո արդեն իսկ աշխատում էի հասարակական- իրավաբանական գրասենյակում` որպես թարգմանիչ:

«Քանի լեզու գիտես այնքան մարդ ես» արտահայտությունը թերևս կարելի է արդիական դարձնել ` որքան լավ  լեզուն գիտես այնքան մարդ ես քեզ զգում…

Հայերենը յուրահատուկ լեզու է, ճկուն, հեշտ համադրվող ցանկացած օտար լեզվի հետ, հետևաբար մենք առավելություն ունենք մնացած այլ լեզուների նկատմամաբ, բայց չենք օգտագործում ցավոք:

Քանի հայ եմ տեսել գրադարանում ` ոչ մի, զրո, քանի՞ հայ էր իսկապես փորձում լեզվի դասերին սովորել լեզուն` 10-ից թերեւս մեկ կամ երկու հոգի:  

Շատերը գալիս էին պարզապես  ժամը լրացնելու համար: Եվ եթե հաշվի առնենք, որ եկել է մի սերունդ, ով անգամ ռուսերեն է դժվարությամբ խոսում, պիտի հանգստացնեմ այն մարդկանց, ովքեր դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը ՀՀ ում, ձեր գործին ոչինչ չի սպառնում: Իսկ Հայաստանից դուրս` Ֆրանսիայում, հայերի մեծ մասը կարող է տասնյակ տարիներ ապրել այստեղ և այդպես էլ չսովորել լեզուն, գոնե այն մակարդակի, որ կարողանա ինտեգրվել հասարակության մեջ : Իսկ ֆրանսիացիք պատրաստակամ են ձեզ օգնել, անգամ շարմ են գտնում ձեր ակցենտի մեջ, ոգևորում և օգնում: Հիմա վերադառնալով 2012 թ չզարմանաք, որ մեծ շնորհակալություն ունեմ ասելու ինձ սաստող կնոջը, ում խոսքերը խթան հանդիսացան, որ ես ֆրանսերեն սովորեմ:  

Երբ նոր հայ ընտանիքի եմ հանդիպում, առաջին հորդորս է ` սովորեք ֆրանսերեն, դա չի նշանակում մոռանալ հայերենը, դա նշանակում է կրթվել և նոր հորիզոններ բացել ձեր մտքի առաջ, զարգանալ և աճել: Լեզուն մեծ մշակույթ է կրում իր մեջ , լեզվի միջոցով կարող ես վերջապես սիրել և փորձել ընդունել այն երկիրը, որի քաղաքացին ես դառնալու` քո ցանկությամբ թե ճակատագրի բերումով:

Ի դեպ ըստ ֆրանսիացիների մեր լեզուն շատ մելոդիկ է, իսկ հայկական տառերը անչափ գեղեցիկ: Ֆրանսիացիները հաճախ են խնդրում ինձ իրենց անունները գրել հայերեն, հիանում տառերի տեսքից : Վերջերս մեր ֆրանսիացի բարեկամուհին, երբ տեսավ ինչպես եմ գրում, ասաց.

-Կարծես նկարես… երևի բոլոր հայերը գեղեցիկ ձեռքեր ունեն, որովհետև անհնար է տգեղ ձեռքով նման տառեր նկարել թղթի վրա:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog