ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, սպասվում են կարևոր հանդիպումներ

Կարճատև այցով Հայաստանում է  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Երևանում արված լուսանկար՝ կից գրելով. «Վերադարձ շատ շոգ Երևան՝ կարճատև այցով։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»: