Արժեքների հեղափոխությունը շարունակվում է…:
Նման կարգախոսով վաղը` ապրիլի 11-ին ժամը 18:00-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա բարեգործական համերգ` երգահան, հեղինակային երգիչներ Ռուբեն Հախվերդյանի եւ Էդուարդ Զորիկյանի մասնակցությամբ:
Տեղի կունենա նաեւ Շանթ Հարությունյանի` օրերս տպագրված «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը-վաճառքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը չհամակերպվելով երկրում տիրող իրավիճակին, «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառով բողոքի նստացույց էր սկսել Ազատության հրապարակում:
Նա նաև հայտարարել էր, որ առանց արյունահեղության հեղափոխություն են ուզում անել, քանի որ իրենք՝ հեղափոխականներով արյունահեղության չեն ձգտում:
Սակայն, երթի ժամանակ ոստիկանների և Շանթի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետեւանքով, Հարությունյանն ու շուրջ երկու տասնյակ համախոհներ ձերբակալվեցին:
«Մենք կունենայինք մեր երազած Հայաստանը, եթե Շանթի տեսակը գոնե մեր ժողովրդի 5 տոկոսի մեջ լիներ»,-«Մեդիալաբին» ասել էր Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը`հավելելով, որ արցախյան ազատամարտի տարիներից Շանթը պայքարում է Հայաստանի անկախության համար:
«Արժեքների հեղափոխությունը շարունակվում է…» բարեգործական համերգի կազմակերպիչ «Շանթ և Ազատություն» հիմնադրամը նախատեսում է համերգի եւ Շանթի գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվել քաղբանտարկյալների ընտանիքներին:
Մուտքն ազատ է:
© Medialab.am