Հանրապետության հրապարակում «մկան հախն են» հավաքել

Հանրապետության հրապարակում «մկան հախն են» հավաքել
Հանրապետության հրապարակում «մկան հախն են» հավաքել

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը այսօր հանրապետության հրապարակում «մկան հախը»  ակցիայի  ընթացքում  7000 դրամ է հավաքել:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նա կառավարության շենքի մոտ մուկ էր բաց թողել, ինչի համար նրան ոստիկանություն էին տարել ու կառավարության շենքի մոտ մկան թողած արտաթորանքի համար վարչական պատասխանատվության ենթարկել: 20.000 դրամ վարչական տուգանքը վճարելու համար նա այսօր «մկան հախն էր» հավաքում:
Նրա պատմելով, հրապարակում ակցիայի ժամանակ նրան  մի քանի ոստիկան է մոտեցել ու բացատրել են, որ ակցիա անցկացնելու լավ վայր չի ընտրել, ապա  հրավիրել են ոստիկանության բաժին` բացատրություն տալու: Սուսաննա Մարգարյանի պատմելով, իրեն արդեն ոստիկանության բաժնում հորդորել են  երկու օր էլ սպասի ու ակցիաներ չանի  եւ խոստացել են, որ մկան արտաթորանքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու իրենց որոշումը հետ են կանչելու. «Ասացին` կդիմենք, որ կասեցնեն»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/16/471351/